Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է, սակայն վիրահատության չի ենթարկվել. պարզաբանում է ընկերը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը նորմալ է, նրան ոչ մի վիրահատություն չեն արել, հաջորդ շաբաթ նա մտադիր է թատրոն գալ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը: Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը սրտի վիրահատության է ենթարկվել, որից հետո ծանր վիճակում է գտնվում:
«Դե ոչ, այնտեղ ոչ մի կրիտիկական բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նա դուրս կգրվի արդեն: Նրան պրոֆիլակտիկայի համար կաթիլային են միացրել: Սակայն ոչ մի վիրահատություն չի կատարվել: Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ մտադիր է թատրոն այցելել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...