ՏԵՍԱՆՅՈՒԹ․ "Արևիք" ազգային պարկի հրդեհված հատվածներից թարմ տեսարաններ
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է հրապարակել «Արևիկ» ազգային պարկից իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ այս հրդեհի մեղավորները պետք է բացահայտվեն, ենթարկվեն պատասխանատվության:
«Մնացորդային կրակը գիհուտի դեպքում դեռ երկար կվառվի։ Գիհու կրակը չի մարում մինչև արմատային համակարգի վերջնական մոխրացումը, ինչն էլ վկայում է Մանուկ Մանուկյանի կողմից արված այս նկարներից առաջինը։ Սա նշանակում է, որ մեկուսացնելով կրակը, դեռ մի քանի օր պետք է հետևել, որ հրդեհը նորից չբռնկվի։ Սյունիքի մարզի Մեղրու խոշորացված համայնքի Լեհվազ և Վարդանի ձոր համայնքների մոտակայքից բռնկված, հետո «Արևիկ» ազգային պարկի տարածք անցած կրակը, տարբեր գնահատականներով, ընդգրկել է 12-44 հա տարածք։ Առաջին թիվը, նախնական վիզուալ գնահատականով, հնչեցրել է ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը»,- մասնավորապես գրել է Կիրակոսյանը:
Ֆեյսբուքյան օգտատեր Մանուկ Մանուկյանը ևս լուսանկարներ է հրապարակել ազգային պարկի այրված գիհիներից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Tesla ավտոմեքենան պայթել է երթևեկելիս․ կան տուժածներ
Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել: Instagram-ի օգտատերերից մեկի հրապարակած կադրերում երևում է Te...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավստրալիայում քաղաքացիները վնասազերծել են մարդասպանին
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում քաղաքացիները վնասազերծել են մարդասպանին ու ոստիկանություն կանչել։ Տղամարդը, իսլամական կարգախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել ոստիկանության ավտոպարկին
Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ստորոժինեց փոքր քաղաքում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել շենքերին, մեքենաներին և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 7 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 51 մարդ է տուժել. Ռիո դե Ժանեյրո
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի կենտրոնում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 51 մարդ է տուժել, հա...