ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանի ծնողները խնդրել են դատական նիստին իրենց մասնակցության թույլտվություն
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի ու մյուսների գործով այսօր դատարանը լսել է ևս 5 վկայի: Նրանք ցուցմունք են տվել ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների և ՊՊԾ գնդի տարածքում այրված մեքենաների վերաբերյալ:
Նիստի վերջում դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է Յուրի Տեփանոսյանի ծնողների՝ Վահրամ և Աշխեն Տեփանոսյանների դիմումն՝ ուղղված դատարանին: Խնդրվել է թույլատրել իրենց ևս մասնակցել դատական նիստերին, թեև, հիշեցնենք՝ նրանք դատավարության կողմ չեն:
Դատավորը հիշեցրեց, որ նիստերն անցկացվում են մասնակի դռնփակ, ամբաստանյալների հարազատներն ու աջակիցները չեն մասնակցում, քանի որ նրանք խոչընդոտել են դատական նիստերի ընթացքը: Այդուհանդերձ, զոհված ոստիկանների ծնողներին թույլատրեց մասնակցել նիստերին:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
Ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը
Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել...