Ինչու է հոսպիտալացվել Արմեն Ջիգարխանյանը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է հայտնել դերասանի հոսպիտալացման մասին՝ պարզաբանելով, որ խոսքը հերթական բուժզննման մասին է:
«Ոչ մի սուր հիվանդություն չկա, նա պարզապես հերթական ստուգումն է անցնում», -Սողոմոնյանին մեջբերում է Life.ru-ն:
83-ամյա դերասանի ընկերը պնդում է, որ նա վերակենդանացման բաժանմունքում չէ: Այդ մասին լուրերը նա հերքում է:
Ինչպես հաղորդվում է, Mash Telegram-ալիքն, իր հերթին, հայտնել է, որ արտիստին վիրահատության են նախապատրաստում: Նրան պատրաստում են սրտի վիրահատության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսաստանաբնակ պրոդյուսեր, դերասան Մարկ Ռուդինշտեյնը տեղեկացրել էր, որ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Մոսկվայի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
Ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը
Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել...
Պլանային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....