Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը փոխնախարար Անդրեյ Կարտապալովի գլխավորությամբ այցելել է Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմաբազա։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գյումրու ռազմական կայազորում պատվիրակությանը դիմավորել են ռուսական ռազմական միավորման հրամանատարական կազմը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները։
Ռուսական ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը պատմել է ՌԴ պաշտպանության փոխնախարարին միավորման ստեղծման պատմությունը, ծանոթացրել դրա կառուցվածքին, գործունեությանը, ժամանակակից ռազմական տեխնիկային։
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է նաև «Մեծ ամրոց» ռազմական թաղամասում ապրող զինծառայողների կյանքին և կենցաղին, ինչպես նաև այցելել «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար:
Բացի դրանից, փոխնախարարը հանդիսավոր պայմաններում մեդալներ է հանձնել միավորման աչքի ընկած սպաներին, այդ թվում` ռազմաբազայի հրամանատարի ռազմակաքաղաքական աշխատանքի հարցերով տեղակալ Ալեքսանդր Շուվալովին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...