ՌԴ նախագահը հետևում է ընթացող ակցիաներին. Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրությամբ հետևում է Մոսկվայում ընթացող բողոքի ակցիաներին: Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահն, իհարկե, ուշադրություն է դարձնում տեղի ունեցողին… Ռուսաստանում ամեն օր բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, բնականաբար, նախագահի ուշադրությանն արժանացող հարցեր են»,- ասել է նա:
Պեսկովն ընդգծել է՝ ոչ բոլոր հարցերով է, որ նախագահը պարտավոր է իր տեսակետը հայտնել:
ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ մայրաքաղաքում անցկացվել են թե՛ նախապես հայտարարված ակցիաներ, թե՛ անկարգությունների կազմակերպման փորձեր:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...