Մի հավատացեք ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին. դրանք նպատակաուղղված են հայ զինվորի կերպարը նսեմացնելուն. ՊԲ
Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:
Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...