Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին սպանության մեղադրանք է առաջադրվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի գլխավոր դատախազության օպերատիվ-հետախուզական գործունեության ու քննության վերահսկման վարչության պետ Զամիր Բեյշեկեևը:
«Աթամբաևին են փոխանցվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ծանուցագրեր՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն և բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ»,- հայտարարել է նա: Նաեւ կալանք է դրվել Աթամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա:
Ղրղզստանի օրենքների համաձայն՝ տվյալ հոդվածներով Աթամբաևին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...