«Ահազանգող Սևանա լիճ… Իրավիճակային կառավարման հետքերով…». Այսեր Ղազարյան

Բնապահպան Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ահազանգող Սևանա լիճ… Իրավիճակային կառավարման հետքերով…» վերտառությամբ:

«Բազմիցս նշել եմ, որ նախորդ իշխանություններից ժառանգած իներցիաները բնապահպանության ոլորտում դադարեցնելու և արդյունքահեն կառավարման անցնելու համար նախ պետք է կարգավորել և կայունացնել կառավարման համակարգը, որի համար առաջին անհետաձգելի գործողություններն են.

1. Վեր հանել առաջնային հավաստի տեղեկատվությունը կենսաբազմազանության, մասնավորապես էկոհամակարգերի, դրանց բուսական և կենդանական աշխարհի պաշարների վերաբերյալ: Բացառել հին, կասկածելի տեղեկատվության կիրառումը, իսկ եթե այլ տարբերակ չկա, ապա միայն դրա հավաստիության ստուգումից հետո:
2. Ախտորոշել և գնահատել առկա կառավարման համակարգն և այդ հենքի վրա իրականացնել համակարգի կազմակերպչա-կառուցվածքային բարեփոխումներ:
3. Արդյունքահեն կառավարման թափանցիկության ապահովում:

Վերոնշյալ թվարկվածների մասով քայլեր չեն ձեռնարկվում, եթե չնշեմ, որ դրանց իրականացմանը խոչընդոտում են… Ինչու հենց Սևանով եմ հիմնականում նշում կառավարման առկա խնդիրները ….

Եթե Սևանի հանդեպ մեր սպառողի սուբյեկտիվ հետաքրքրությունը ավելին է, քան մտահոգությունը ու սրտացավությունը, ապա մենք բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնած և դեռ շատ անելիքներ ունենք:

Մեր երկրի անվտանգության հարցն է դրված: Արդյո՞ք կհանձնենք մեր քննությունը»,- գրել է նա:

Քաղաքականություն