Փաստաթղթի չտրամադրումը օրենքի խախտում չէ. քաղաքապետարանի խոսնակ
Երևանի պաշտպանության ճակատը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Ըստ ԵՊՃ-ի՝ Երևանի քաղաքապետարանը կոպտորեն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները՝ իրենց հարցմանն ի պատասխան տեղեկատվություն չտրամադրելով: Նախաձեռնությունը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը ստանալու համար:
ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ փաստաթղթի չտրամադրումը օրենքի խախտում չէ.«Որևէ իրավական ակտ կամ փաստաթուղթ քաղաքացուն տրամադրելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով: Մենք գործ ունենք երկկողմանի պայմանագրի հետ: Որտեղ կա որոշակի տեղեկատվություն երրորդ կողմին փոխանցելու պայմաններ»:
Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը հաշվի առնելով հայցի առկայությունը նախընտրում է տեղեկատվությունը տալուց առաջ հաշվի առնել այդ փաստը.«Դա երկկողմանի պայմանագիր է, կողմերից մեկը հայց է ներկայացրել ու խնդիր ունի Երևանի քաղաքապետարանի հետ, և քաղաքապետարանը որպես բարեխիղճ գործընկեր ճիշտ է համարում պայմանագրի մասին տեղեկատվություն տրամադրելու հարցը քննարկելիս հաշվի առնել վեճի առկայությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքը. Արցախի ՊԲ-ն` ադրբեջանական կողմում գտնվող հայ քաղաքացու մասին
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Նախկին պայմանագրային զինծառայողին ՊՆ-ում խոստացել են բուժել, բայց խոստումը չեն կատարել
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը վաղը` օգոստոսի 12-ին, բողոքի ակցիա կանցկացնի ՀՀ Պաշտպանության նախար...
«Այստեղ սադիստ չկա». գնդապետը մեղադրանքները չի ընդունում
Զորամասի սպան գետնին ընկած զինվորների վրայով չի քայլել: Այս մասին լրագրողներին ասաց Արցախի զորամասերից մեկի գնդապետ Արմե...