«Փաշինյանի իշխանության 30 արծաթը». Էդուարդ Շարմազանովը գրառում է արել
Փաշինյանի իշխանության 30 արծաթը
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք,սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,«ասֆալտին փռելը», մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը:
Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը,ինչպես դա արեց՝ պաշարելով Ազգային ժողովը, ապա այժմ՝ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո , նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին:
Բացարձակ իշխանություն ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին:
Ասում է ,եթե հրաժարական տաք, ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինու՞մ:
Բա էն իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են:
Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է...
30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, թեեւ արդեն ուշ էր:
Քայլը ձերն է, Սահմանադրության պաշտպաններ:
Հ.Գ.
Արժանապատվությունը չի վաճառվում:
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանն խորհուրդ է տվել վաճառել Երևանում ունեցած բնակարանն ու տուն գնել Գյումրիում․ վարչապետ
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գ...
Նոր բնակարաններ` ավելի քան 200 սպայի
2019 թվականին Պաշտպանության նախարարությունը շահագործման կհանձնի սպաների համար նախատեսված 9 բնակելի շենքերը։ Այս մասին Sp...
ՀՀ և Պակիստանի զինծառայողները ցանկություն են հայտնել հաջորդ տարի մասնակցելու «Էլբրուսի օղակ»-ին
Հայաստանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների դիտորդները հայտնել են իրենց երկրների մտադրությունը գալիք տարի ներկ...
Ուկրաինացիները Վլադիմիր Զելենսկուն խնդրել են դոլարն ազգային արժույթ դարձնել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի քաղաքացիներից խնդրագիր Է ստացել ՝ խնդրելով դոլարը դարձնել ազգային արժույթ։ Ա...