Նոր բնակարաններ` ավելի քան 200 սպայի
2019 թվականին Պաշտպանության նախարարությունը շահագործման կհանձնի սպաների համար նախատեսված 9 բնակելի շենքերը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը:
Շինարարությունն իրականացվել է ոչ թե Երևանում, այլ մարզերում։
Պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը ընդունվեց
Յուրաքանչյուր շենքում միջինում կլինի 30 բնակարան, այսինքն` նոր բնակարաններ կստանան ավելի քան 200 սպայի ընտանիք։
«Բացի այդ, մենք շարունակում ենք զինծառայողներին սեփականաշնորհման տալ ծառայողական բնակարանները։ Բայց դա այն դեպքում, եթե բնակարանները գտնվում են քաղաքներում, այլ ոչ թե զինվորական ավաններում», – բացատրեց Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է զորամասերում և զինվորական ավաններում բնակելի տներին, ապա այս և մյուս տարի նախարարությունն ակտիվ աշխատանքներ կիրականացնի այդ շենքերի, ինչպես նաև այնտեղ տանող կոմունիկացիաների վերանորոգման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջում ՀՀ կառավարությունը բնակարանային սերտիֆիկատներ էր տրամադրել պաշտոնաթող սպաներին։ Շուրջ 1 200 զինվորական 5 մլն դրամի բնակարանային սերտիֆիկատ ստացավ։
Նմանատիպ հոդվածներ
Աննա Հակոբյանն խորհուրդ է տվել վաճառել Երևանում ունեցած բնակարանն ու տուն գնել Գյումրիում․ վարչապետ
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գ...
Արտասահմանում բուժվելու դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է․ Ապրիլյան պատերազմի մասնակից
Բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը կառավարությունը մերժել է։ Նա NEW...
Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրում հրթիռային արձակումների համար. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է սկսել բանակցությունները...
«Ի՞նչու է փողը տնտեսությունից հանվում։ Այս կամայականությունները ու՞ր են տանելու»․ Հրանտ Բագրատյան
2019 թվականի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017 թվականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում...