Վահե Գրիգորյանը հերքում է․ BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն երբեւէ չեմ ունեցել
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ համարելով դրանք ապատեղեկատվություն։
«BBC-ի ռուսական ծառայության կողմից 07/08/2019թ.-ին հրապարակված «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածի կապակցությամբ կամ առնչությամբ ես ոչ մինչեւ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը, ոչ էլ, առավել եւս, դրանից հետո, որեւէ տեղեկություն, փաստաթուղթ կամ այլ նյութ որեւէ լրատվամիջոցի կամ դրա ներկայացուցչի կամ էլ օրենքով նախատեսված շրջանակից դուրս այլ անձի չեմ փոխանցել:
BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն, միջնորդավորված կամ անմիջական, երբեւէ չեմ ունեցել: Մենք միմյանց հետ որեւէ շփում առհասարակ չունենք եւ չենք ունեցել»:
Հիշեցնենք, երեկ Politik.am-ը «BBC-ի մարտի 1-ի նյութը պատվիրել է Վահե Գրիգորյանը՝ Սասուն Խաչատրյանի հրահանգով» վերտառությամբ հոդված էր հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...
Մարտի 1-ին տուժածներին 5-30մլն դրամ կտրամադրեն․ կառավարության որոշում
Կառավարությունը հավանություն տվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տո...
Երկրաշարժից անօթևան մնացած 61 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի
«Երկրաշարժի հետևանքով անօթևանների համար աշխատանքներ իրականացնելու համար 560 մլն դրամի հաշվի իրականացվելիք միջոցառումների...