Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացվեց 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ որոշման նախագիծը համապատասխանեցվել է շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև հավանության է արժանացել նախարարական ֆինանսական կոմիտեի նիստում:
«Գումարները շատ սիմվոլիկ են, բայց պետք է արձանագրենք, որ պետք է հենվենք այն բազայի վրա, որը ունենք: Մեր որոշումն էլ իհարկե սիմվոլիկ է, բայց բազայի հետ համեմատած էականորեն ավելացնում ենք, որոշ դեպքերում նույնիսկ կրկնակիից ավելին: Կարծում եմ, շատ սիմվոլիկ ու կարեւոր քայլ է, արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն: Հույս ունենք, որ հետագայում մեր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որ գումարի առումով կկարողանան մեզ գոհունակություն պատճառել»,- որոշման քննարկման ժամանակ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տոնոյանն էլ նշեց, որ շարքային կազմը սրանով էլ գոհ կլինի:
Որոշման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազ.դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Վահե Գրիգորյանը հերքում է․ BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն երբեւէ չեմ ունեցել
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ համարելով դրանք ապատեղեկա...