«Սանիթեք»-ը մեկ պայման է դրել. Հակոբ Կարապետյանը ներդրումների մասին
««Սանիթեք»- կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման», – օգոստոսի 9-ին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին:
Կրկնելով Երևանի քաղաքապետի ասածները այդ թեմայի վերաբերյալ, Հակոբ Կարապետյանը նշել է, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի»-ի համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք չի էլ փակվել: Նա հիշեցրեց, որ 2-3 շաբաթ առաջ հանդիպում է եղել «Սանիթեք»-ի և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի, խորհրդականների մասնակցությամբ և նոր բան չի հնչել:
«Սանիթեք»-ի առաջարկներից մեկը վերաբերում է ներդրումներին, իսկ դրա համար որևէ խոչընդոտ չկա և այդ ներդրումները կարող են արվել:
««Սանիթեք»-ի կողմից ներդրումներ անելու համար միայն մեկ պայման է դրել, որ ոչ մի դեպքում չպետք է խզվի պայմանագիրը: Քաղաքապետարանը ոչ մի դեպքում չի էլ կարող խզել պայմանագիրը, բացառությամբ այն դեպքի, երբ «Սանիթեք»-ը չի կատարում իր պարտականությունները: Այդ դրույթը ամրագրված է կնքված պայմանագրերում և ուժի մեջ է մինչ օրս»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Միխեիլ Սաակաշվիլիի պարը համացանցի հիթ․ «Դե, ասեք, որ նա թմրանյութերի ազդեցության տակ չէ»
Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պարը շարունակում է դիտվել համացան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթամբաևը կալանավորվեց․ Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալությունը նկարահանվել է
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կալանավորվել է մինչև օգոստոսի 26-ը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Ս...
ՈՒՂԻՂ․ աղբահանությանը՝ 1.7 մլրդ դրամ, հասարակական տրանսպորտային նոր ցանց, միասնական սակագին
Ընթանում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում երեք հարց է՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան...
Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարում է և սելֆի անում
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարում և սելֆի է անում քաղաքացիների հետ:Տեսանյութը...