ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթամբաևը կալանավորվեց․ Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալությունը նկարահանվել է
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կալանավորվել է մինչև օգոստոսի 26-ը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը։
Աթամբաևը հանձնվել էր իրավապահներին օգոստոսի 8-ին՝ նրա կեցավայրի գրոհի ժամանակ։ Նրան փորձել էին ձերբակալել դեռևս օգոստոսի 7-ից։ Աթամբաևի կողմնակիցները դիմակայել էին։ Ընդհանուր առմամբ, անկարգությունների ժամանակ տուժել է 79 մարդ, զոհվել է մեկ ուժային, ևս մեկ իրավապահ կոմայի մեջ է։
Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Աթամբաևի կողմնակիցների նկատմամբ՝ խուլիգանության, զանգվածային անկարգությունների և պատանդառության հատկանիշներով։
Համացանցում կադրեր են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը բանակցություններ վարում իշխանության ներկայացուցիչների հետ իր տանը՝ զինված կողմնակիցներով շրջապատված։
Տեսախցիկները ֆիքսել են նաև ուժայիններին Աթամբաևի հանձնվելու պահը։
Տեսանյութը նկարահանել է Աթամբաևի օգնականը՝ Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Կունդուզ Ժոլդուբաևան։
Նմանատիպ հոդվածներ
Միխեիլ Սաակաշվիլիի պարը համացանցի հիթ․ «Դե, ասեք, որ նա թմրանյութերի ազդեցության տակ չէ»
Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պարը շարունակում է դիտվել համացան...
ՈՒՂԻՂ․ աղբահանությանը՝ 1.7 մլրդ դրամ, հասարակական տրանսպորտային նոր ցանց, միասնական սակագին
Ընթանում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում երեք հարց է՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան...
«Սանիթեք»-ը մեկ պայման է դրել. Հակոբ Կարապետյանը ներդրումների մասին
««Սանիթեք»- կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման», – օգոստոսի...
Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարում է և սելֆի անում
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարում և սելֆի է անում քաղաքացիների հետ:Տեսանյութը...