«Հյուսիս-հարավ» ճանապարհն այսօր փակել ցանկացողներին հրավիրել են ոստիկանություն
«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցներն այսօր պատրաստվում էին կրկին փակել Աշտարակ-Ուջան ճանապարհը: Վերջիններին, սակայն, այսօր հրավիրել են ոստիկանություն, ինչի հետևանքով ակցիան չի կայացել:
Ակցիայի կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունից իրենց հայտնել են՝ «եթե փակեն ճանապարհը, կոշտ արձագանք կստանան»:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ այս ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում են վճարել կատարած աշխատանքի համար 2018 թվականի օգոստոսից չվճարված գումարները։
Քիչ առաջ շինարարները տեղեկացրին, որ Աշտարակի ոստիկանապետի հետ համաձայնության են եկել. «Օգոստոսի 8-ին հանդիպում կկազմակերպի կառավարության անդամների հետ: Եթե ամսի 8-ին հարցը չլուծվի, փակելու ենք ճանապարհը»,- ասացին նրանք:
Տեսանյութը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
«Փարիզյան վարդ` հայկական դրամով». Թաթան Փարիզում վարդ է գնել ու վճարել հայկական դրամով
Սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Փարիզում վարդի դիմաց վճարում է հայկական ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդգես Գասպարին պառկել է Քաղաքապետարանի շենքի դիմաց
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Քաղաքապետարանի շենքի դիմաց։ Վերջինս նշում է, որ դիմում է գրել քաղա...
Հայկ Մարությանը ջայլամի քաղաքականություն է վարում ու կեղծ քրեական գործ է «կարում». Սոնա Աղեկյան
Իշխանությունը սարսափի մեջ է, ոստիկանական ջոկատի ետևում թաքնվել են, գրասեղանի տակ են մտել: Այս մասին քաղաքապետարանի դիմաց...
Ալեն Սիմոնյանն մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները. Armlur
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ձեռքով մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները: Տեսանյութը՝ Armlur am-ի:&nb...