ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը մասնակցում է «Տանկային բիաթլոն» 2019-ին
Տանկային բիաթլոնի միջազգային մրցումների շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Ղրղըզստանի թիմերը մասնակցել են առաջին մրցավազքին: Ռուսական անձնակազմը ռեկորդային ժամանակահատվածում`17 րոպե 30 վայրկյանում առանց սխալների անցավ երթուղին ու տապալեց բոլոր թիրախները։ Առաջին փուլում իրանական թիմը հասնում էր ռուսականին, սակայն նրանց չհաջողվեց հարվածել մի «տանկի», ինչի պատճառով նրանք տուգանային ստացան ու ավտոմատ կերպով զրկվեցին հաղթելու հնարավորությունից։ Իրանից անմիջապես հետո մեկնարկեց Ղրղըզստանի թիմը։ Նրանք շարժվում էին դանդաղ, բայց առանց սխալների։ Հայ զինվորականների ելույթները մասնավորապես կրակայինը գոհացուցիչ չէր, քանի որ մեկ անգամ վրիպեցին «տանկին» հարվածելիս, մեկ անգամ էլ` «ուղղաթիռին»։ Ղրղըզստանի ու Հայաստանի տանկիստները որոշեցին ամենապարզ ձևով լրացնել բաց թողած ժամանակը` նրանք սեղմեցին գազի ոտնակները։ Ցավոք, վրիպակի պատճառով հայկական թիմը տուգանք ստացավ ու ավելորդ 40 վայրկյան ծախսեց, ինչը թույլ տվեց հակառակորդին առաջ անցնել։ Տանկային բիաթլոնի երրորդ օրը Հայաստանի թիմը վերջին տեղում հայտնվեց։ Ղրղըզստանի թիմը երրորդ տեղում էր, նրանք զիջում էին իրանական թիմին։
Այս տարի «Տնակային բիաթլոնն» անցկացվում է օգոստոսի 3–17–ը։ 2019 թվականին «Տանկային բիաթլոնին» 25 երկիր հաստատել էր մասնակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Փարիզյան վարդ` հայկական դրամով». Թաթան Փարիզում վարդ է գնել ու վճարել հայկական դրամով
Սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Փարիզում վարդի դիմաց վճարում է հայկական ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդգես Գասպարին պառկել է Քաղաքապետարանի շենքի դիմաց
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Քաղաքապետարանի շենքի դիմաց։ Վերջինս նշում է, որ դիմում է գրել քաղա...
Հայկ Մարությանը ջայլամի քաղաքականություն է վարում ու կեղծ քրեական գործ է «կարում». Սոնա Աղեկյան
Իշխանությունը սարսափի մեջ է, ոստիկանական ջոկատի ետևում թաքնվել են, գրասեղանի տակ են մտել: Այս մասին քաղաքապետարանի դիմաց...
Ալեն Սիմոնյանն մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները. Armlur
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ձեռքով մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները: Տեսանյութը՝ Armlur am-ի:&nb...