Առաջիկա օրերին երթևեկության որոշակի սահմանափակումներ կլինեն «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ
«Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի (Վրաստանի եւ Ռուսաստանի սահման) ուղղությամբ օգոստոսի 7-9-ը տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու (այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհ) 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:
Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին եւ 9-ին ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն արգելվում է կցորդով եւ կիսակցորդով ավտոտրանսպորտի երթեւեկությունը:
Մնացած ժամանակ ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ կլինի:
Նմանատիպ հոդվածներ
ՃՈ ավագ հետաքննիչը օգնության ձեռք է մեկնել մարդատար Газель-ի վարորդին
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվ...
Աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ․ ԱԱԾ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ...
Ով ուզում էր Սևան գնալ, թող պատրաստվի. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վաղվանից օդի...
Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները քաղաքացիներից ոմանց տեղափոխել են բաժին
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։Բողոքի ակցիան...