Հասարակություն

Բրուցելոզի տարածվածության մասին հայտարարած ֆերմերին այսօր հրավիրել են Ոստիկանություն. News.am

WRed
Բրուցելոզի տարածվածության մասին հայտարարած ֆերմերին այսօր հրավիրել են Ոստիկանություն. News.am

Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների շրջանում բրուցելոզի տարածվածության մասին մասին հայտարարած ֆերմերին այսօր հրավիրել են Ոստիկանություն: Այդ մասին հայտնում է News.am-ը նշելով որ այսօր հրավիրված ասուլիսին լրագրողներին տեղեկացրել է Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը` անդրադառնալով օրեր առաջ ֆերմեր Տիգրան Եղոյանի ասուլիսին:

 

«Երեկ ինձ հետ կապվել է այդ ֆերմերը եւ խնդրել է իրեն օգնել, ես խոստացել եմ, որ իրեն կօգնեմ , նա ասաց, որ իր այդ հայտարարությունից հետո ինքը սկսել է ենթարկվել ճնշումների մարզի ադմինիստրացիայի կողմից եւ գյուղի ադմինիստրացիայի կողմից, եւ այսօր արդեն  հրավիրել են Ոստիկանություն, երբ նա հարցրել է` ինչի՞ համար եք հրավիրել, ի՞նչ եմ ես արել, նրան պատասխանել են` կգաս, կասենք: Չնայած դեռ չգիտենք՝ ինչի համար են հրավիրել, բայց ես ենթադրում եմ` այդ հայտարարությունից հետո նրա վրա սկսվել են ճնշումներ՝ ընդհուպ մինչեւ իր գործունեությունը դադարեցնելու նպատակով»,-ասաց Գրիգորյանը:

 

Նա նաեւ ֆերմերներին կոչ արեց սատարել իրենց գործընկերոջը, նաեւ «Ագրարարգյուղացիական միությանը» և իրավապաշտպաններին սատարել եւ հնարավորինս աջակցություն ցուցաբերել այդ ֆերմերին, որպեսզի հանկարծ չհիմնավորված ճնշումներ չիրականացվեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250