«Իմ քայլը» կզբաղվի Երևանում ժամանցի վայրերի և շինարարության աղմուկի կարգավորման հարցերով
Երևանում ժամանցի վայրերի և շինարարության աղմուկի կարգավորման նկատառումներով ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է այս հարցում ավագանուն տալ որոշ լիազորություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
«Մասնավորապես` սահմանելու առևտրի և ծառայությունների, ինչպես կառուցապատման օբյեկտներում լռությունն ապահովելու օրերը և ժամերը` ըստ դրանց գտնվելու վայրերի: Առաջարկում ենք նաև ավագանուն տալ նույն լիազորությունը փողոցային երաժիշտների կողմից լռությունն ապահովելու ժամեր սահմանելու համար: Այս լիազորությունները ավագանուն թույլ կտան` ըստ գոտիների սահմանել ճկուն ռեժիմներ: Օրինակ` բնակելի շենքերում և դրանց մոտակայքում աղմուկի թույլատրելի ժամերը սահմանափակելու, իսկ դրանցից հեռու գտնվողներինը` ավելի ազատ թողնելու, կամ` նկատի ունենալով թաղամասը և այլ առանձնահատկություններ», – գրել է ավագանու անդամը։
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտ անողներին քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինությա...
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումները մատուցելու են ծառայություններ
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը՝ օգոստոի 3-ին, անձնագրային...
ՃՈ ավագ հետաքննիչը օգնության ձեռք է մեկնել մարդատար Газель-ի վարորդին
Երեկ՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արգիշտի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում շահագործվ...
ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ ռեժիմով
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ...