ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում ԱԱԾ աշխատակիցներն առաջիկա օրերին ծառայությունն իրականացնելու են ուժեղացված ռեժիմով. ԱՀ ԱԱԾ
ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը Արցախում անցկացվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Դրանում ասվում է.
«Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-ից 9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ և մարզիչներ, ինչպես նաև այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումը անվտանգ ու բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ԱՀ ԱԱԾ Տնօրենի հրամանով ծառայության աշխատակիցները առաջիկա օրերին ծառայություն են իրականացնելու ուժեղացված ռեժիմով:
Սիրելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ից 10-ը ծառայությունում գործելու է թեժ գիծ: Կասկածելի անձ կամ իր նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել շուրջօրյա գործող 047-94-41-26 հեռախոսահամարով»:
Տեսանյութը՝ այստեղ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանն մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները. Armlur
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ձեռքով մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները: Տեսանյութը՝ Armlur am-ի:&nb...
«Սանիթեք»-ը մամուլի ասուլիս է հրավիրել. ի՞նչ խնդիրներ են ստեղծվել աղբահանության հետ կապված
«Սանիթեք» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ընկերության մտահոգությունները և նշելու այն պատճառները,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանի հատակը վերածվել է աղբանոցի
Այս տարվա ուսումնասիրությունների արդյունքներն անհանգստացնող են: Լճի վիճակը մասնագետները գնահատել են վատ, Սևանա լճի ջուրը...
«Փարիզյան վարդ` հայկական դրամով». Թաթան Փարիզում վարդ է գնել ու վճարել հայկական դրամով
Սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Փարիզում վարդի դիմաց վճարում է հայկական ա...