«Սանիթեք»-ը մամուլի ասուլիս է հրավիրել. ի՞նչ խնդիրներ են ստեղծվել աղբահանության հետ կապված
«Սանիթեք» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ընկերության մտահոգությունները և նշելու այն պատճառները, թե ինչ խնդիրների պատճառով է ստեղծվել աղբահանության հետ կապված իրադրությունը:
Ասուլիսը, սակայն, տեսակապով է: Ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայ լրագրողների հարցերին կպատասխանի տեսակապով:
Ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես ասված է.
«Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության: Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»։
Ասուլիսին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանն մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները. Armlur
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ձեռքով մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները: Տեսանյութը՝ Armlur am-ի:&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանի հատակը վերածվել է աղբանոցի
Այս տարվա ուսումնասիրությունների արդյունքներն անհանգստացնող են: Լճի վիճակը մասնագետները գնահատել են վատ, Սևանա լճի ջուրը...
«Փարիզյան վարդ` հայկական դրամով». Թաթան Փարիզում վարդ է գնել ու վճարել հայկական դրամով
Սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Փարիզում վարդի դիմաց վճարում է հայկական ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ն ամենուր է. Վարդավառին մասնակցում են հրշեջ-փրկարարները
Այսօր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է կամ Վարդավառը, որին մասնակցում էր ԱԻ նախարարությունը:Այս տարվա աննախադեպ...