Քաղավիացիան գրեթե բացառում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում Բոինգ 737 օդանավին մոտեցած անօդաչու թռչող սարքը եղել է ՀՀ կամ ՌԴ Զինված ուժերինը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան ուղևորվող Բոինգ 737 օդանավի հետ գրեթե հավասար բարձության վրա գտնվող անօդաչու սարքի հետ կապված նոր մանրամասներ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության առաջատար մասնագետ Տիգրան Սերոբյանը: Նրա խոսքով՝ իրենք ահազանգը ստացել են ինքնաթիռի անձնակազմի կողմից և սահմանված կարգի համաձայն՝ տեղեկացրել իրավապահ մարմիններին:
«Աշխատանքներ են տարվում, որ հնարավորության դեպքում բացահայտվի, բայց պետք է հասկանալ, որ դա շատ դժվար է բացահայտել, քանի որ ոչ միայն ՀՀ տարածքում, այլև ամբողջ աշխարհում խնդիրն առկա է: Դեռևս հայտնի չէ՝ ում է պատկանել»,- ասաց նա:
Սերոբյանը նկատել է, որ դեպքի հետ կապված լինում են մեկնաբանություններ, թե դա եղել է հայկական կամ ռուսական ԶՈւ կողմից: Սակայն նա շեշտեց, որ այս տարբերակները քիչ հավանական են:
«ՊՆ-ի կողմից իրականացվող ցանկացած թռիչքի, ընդհանրապես ՀՀ տարածքում ռազմաօդային ուժերի կողմից կատարվող թռիչքի մասին իմանում ենք: ՀՀ քաղավիացիայի, ԶՈւ շտաբի պետի, ինչպես նաև ռազմաօդային հրամանատարի միջև կա համատեղ հրաման, և մենք ցանկացած թռիչքի վերաբերյալ տեղեկատվություն ունենում ենք: Այսինքն՝ բացառվում է, որ ՊՆ-ի կողմից լինի»,- նշեց Սերոբյանը:
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալների թռիչքների վարկածին, այսինքն՝ անձիք, որոնք փորձարկումներ են անում նաև հետագայում որպես զենք ՊՆ-ին վաճառելու համար, Սերոբյանը շեշտեց, որ սա էլ գրեթե բացառված է, քանի որ նրանց հետ էլ կապի մեջ են:
Մանրամասները սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումները մատուցելու են ծառայություններ
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը՝ օգոստոի 3-ին, անձնագրային...
ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ ռեժիմով
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ...
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...
Քննարկվում է դիտավորյալ անորակ ասֆալտ անողներին քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինությա...