ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆելիքս Ցոլակյանը տեսակցել է հրդեհից տուժած փրկարարներին
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, որը Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար եւ հավաստիացրել, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետեւանքները:
ԱԻ նախարարը հանձնարարել է աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը եւ վնասվածքներ են ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելել է բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, ով մանրամասն ներկայացրել է կատարվածը:
Նախարարը նշել է, որ Ահարոն Սահակյանն Աստծո նախախնամությամբ է փրկվել, եւ ուրեմն նրա կյանքում այսուհետ ամեն ինչ լավ է լինելու:
Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատում էին, նախարարը հանդիպել է Սիմոնի հարազատներին եւ հուսադրել, որ զինվեն լավատեսությամբ եւ հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրու՞մ. ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք». Սամսոն Գրիգորյան
«ձեր ձեռից հակահեղափոխական եմ դառնալու. սև սամսոն», - ահա այսպիսի հեշթեգներով գրառում է արել ֆեյսբուքի օգտատերերից...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...