ՊԵԿ-ը խնդրանքը դատարանին` Մանվել Գրիգորյանի ունեցվածքը հանել կալանքից
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել դատավորին այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որ ՊԵԿ-ն աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում կատարի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:
Ինչպես դատավորը նշեց խոսքը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ամբողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կալանք է կիրառված:
Պաշտպանական կողմն էլ հակադարձեց` միջնորդությունն իրավաչափ չէ, որովհետև գործը դատական վեճերի փուլում է գտնվում և, բացի այդ, վարչական գործ կա հարուցված:
Նմանատիպ հոդվածներ
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...
«Ստամբուլյան կոնվենցիայի մասով գործող իշխանությունը պետք է ընդառաջ գնա հանրային կարծիքին». Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթը ցանկանում եմ սկսե...