Ճգնաժամը նկատելիորեն թեժանում է ու աշնանը պատկերը կատարյալ է լինելու. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն տեսնում է, որ գնացքը գնում է․ վերքննիչ դատարանում պարտվեց՝ չեղյալ համարվեց Դավիթ Գրիգորյանի հակաօրինական որոշումը, ինքը նորից կալանավորվեց, գործը ՍԴ-ից ետ կանչվեց, Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին, մարտի 1-ի գործը քննող դատավորը կփոխվի։ ԲԴԽ-ն փոխվեց։ Հրայր Թովմասյանը թեպետ դեռևս իր տեղում է, բայց միջուկային զենքը՝ Վահե Գրիգորյանը, այլևս ՍԴ-ի ներսում է, ճգնաժամը նկատելիորեն թեժանում է ու աշնանը պատկերը կատարյալ է լինելու։ ՄԻԵԴ-ը իր դեմ վճիռ վճիռի հետևից է արձակում։ Նա գիտակցում է, որ այս ամենը հոգեբանական լուրջ հարված է անգամ այն սակավաթիվ մարդկանց համար, ովքեր իր հետ հույսեր են փայփայել։ Եվ ահա, թե ինչու է նա հարցազրույց տալիս, փորձում իր բարոյալքված ու սակավացած աջակիցներին դուխ տալ՝ հրապարակ հանելով նաև Փաստաբանների պալատում ներդրված խմբին՝ ստիպելով նրանց արդեն առաջին գծում կռվել»:
Նմանատիպ հոդվածներ
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...
Վարորդներ 48 ժամ ունեք դուրս բերելու համար մեքենաները Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնմա...
ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդա...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...