Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են
ArmLur.am-ի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել և ում աշխատասենյակը խուզարկել էին:
Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Մենք նաև տեղեկացանք, որ Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով և ԲԴԽ-ն ըստ օրենքի կասեցրել է նրա լիազորությունները: Ինչպես հայտնի է՝ նրա հանդեպ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
Նմանատիպ հոդվածներ
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրու՞մ. ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք». Սամսոն Գրիգորյան
«ձեր ձեռից հակահեղափոխական եմ դառնալու. սև սամսոն», - ահա այսպիսի հեշթեգներով գրառում է արել ֆեյսբուքի օգտատերերից...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...
«Ստամբուլյան կոնվենցիայի մասով գործող իշխանությունը պետք է ընդառաջ գնա հանրային կարծիքին». Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթը ցանկանում եմ սկսե...