Խոշոր հրդեհ՝ Կոշ և Ավան գյուղերի միջանկյալ հատվածում. Մարմանը մասնակցել են 20 գյուղացիներ
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 12:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 2-րդ գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշ եւ Ավան գյուղերի միջանկյալ հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 15 հրշեջ-փրկարար եւ գյուղի 20 բնակիչ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Բնապահպաններն օգնում են տուժած արագիլներին. լվանում են յուղոտված փետուրները
Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։...
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Շիրակում սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին
ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ու...