Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ Այրվել է ռուսական համարանիշներով ավտոմեքենա
Այսօր, հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Peugeot Partner մակնիշի 738 KM 99rus համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ավտոմեքենայում հրդեհն առաջացել է Այգեհովիտ գյուղի սկզբնամասում։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Հրշեջները ինչքան էլ պայքարել են կրակի դեմ, չեն կարողացել այն մարել։ Ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդ Հարություն Գրիգորյանը, բարեբախտաբար, չի տուժել։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Բնապահպաններն օգնում են տուժած արագիլներին. լվանում են յուղոտված փետուրները
Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։...
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Շիրակում սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին
ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ու...