Աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. ԱԻՆ
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հհանդիպման ընթացքում ԱԻ նախարար, օպերատիվ աշխատանքային շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է աշխատակարգը, ըստ որի նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ անմիջապես:
Քննարկումների արդյունքում խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախարար Ցոլակյանը ներկայացրել է հանրապետությունում առկա իրավիճակը: Ըստ նախարարի, նախորդ տարիների համեմատ գրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. հրդեհներ, սողանքներ, քարաթափումներ, ջրահեղձումներ եւ այլն:
Նախարարը, կարեւորելով օպերատիվ աշխատանքային խմբի ստեղծումը, շեշտել է արդյունավետ աշխատանքի կարեւորությունը, որին կարելի է հասնել բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ` համագործակցված աշխատանքի եւ ֆունկցիոնալ պարտականությունների կատարման դեպքում:
Արդյունավետ քննարկում է ծավալվել հատկապես արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հնարավոր ռիսկերի նվազեցման վերաբերյալ, որի ժամանակ ընդգծվել է յուրաքանչյուր գերատեսչության անհատական պատասխանատվության կարեւորությունը: Ֆելիքս Ցոլակյանը շեշտել է հրդեհների առաջացման մի քանի պատճառ, որոնց թվում են ոռոգման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրականացումը, որոշ քաղաքացիների անփույթ եւ անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի եւ հրդեհային անվտանգության կանոնների նկատմամբ:
Նախարարը շեշտել է, որ ԱԻ նախարարությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում է հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկում: Այստեղ չափազանց կարեւոր է ինչպես քաղաքացիների սրտացավ վերաբերմունքը, այնպես էլ ոստիկանության հասցեական գործողությունները: Ամառային հանգստի ակտիվ փուլում չափազանց կարեւոր է Սեւանա լճի հանգստյան գոտում անվտանգության կանոնների պահպանումը:
Նախարար Ցոլակյանն առաջարկել է ԱԻ նախարարության, ոստիկանության եւ «Սեւան ազգային պարկի» համատեղ ջանքերով ապահովել լճի ափին հանգստացող քաղաքացիների անվտանգությունը: Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ այլ խնդիրներ եւս, որի արդյունքում որոշում է կայացվել տասնօրյա ժամկետում աշխատանքային խմբի քարտուղարին ներկայացնել առաջարկներ քննարկված հարցերի վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...