Մի քանիսի կողմից կազմակերպված պրովոկացիա է. Վանեցյանը՝ Իջևանում կատարվածի մասին
Իջևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քիչ առաջ մարզպետարանում ավարտվեց իրավապահ մարմինների միջև խորհրդացությունը, որից հետո Ոստիկանապետն ու ԱԱԾ պետը պատասխանեցին լրագրողների հարցերին: Մի խումբ ցուցարարներ, այդ թվում՝ կանայք ուերեխաներ, փորձեցին կրկին փակել ճանապարհը:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ Իջևանում կայացած երեկվա ակցիան ինքնաբուխ չէր:
«Դա ոչ թե ինքնաբուխ հավաք էր, ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր: Մեր՝ մարզ այցելելը, չի նշանակում, որ այդ ամենը մոռացվեց, և մեղավորները չեն բացահայտվելու, չեն պատժվելու: Այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեց մարդկանց քանակ՝ 39, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել նշված ակցիայի կազմակերպմանը: Նրանց մի մասը բերման են ենթարկվել, մնացածը, որոնք թաքնվում են իրավապահներից, կամ կգան, ինքնակամ կներկայանան, կամ մենք կհայտնաբերենք, նրանց դժվար չէ գտնելը, և կկանգնեն օրենքի առջև»,- ասաց Վանեցյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...