Ոսկերչական ընկերությունից 8 մլն դրամի յուրացման գործով մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցի
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ոսկերչական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցին:
31.07.2017 թվականին ոսկերչական ընկերության գլխավոր տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ, գործակալության պայմանագրով, անհատ ձեռներեցին, վարձատրության դիմաց վաճառելու և գումարը իրեն տալու պայմանով, տվել է տարբեր տեսակի ոսկերչական իրեր, սակայն վերջինս 7.778.963 դրամ արժողությամբ 53 հատ ոսկերչական իրեր կամ դրանց վաճառքից գոյացած գումարները չի վերադարձրել իրեն՝ յուրացնելով այն:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար, տարածքային ենթակայության կարգով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ ծնված 1971 թվականին:
2018 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ մեղադրյալի գտնվելու վայրը այլ պատճառներով պարզված չլինելու հիմքով, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին: Անհատ ձեռներեցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 47-ամյա անհատ ձեռներեցը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
2019 թվականի հուլիսի 11-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
47-ամյա անհատ ձեռներեցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում անհատ ձեռներեցն ամբողջությամբ վերականգնել է ոսկերչական ընկերությանը պատճառած՝ առանձնապես խոշոր չափ գույքային վնասը՝ 7.778.963 ՀՀ դրամի չափով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում վիրավորներ կան. բախում ցուցարարների և ոստիկանության միջև
Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում...
Կրասնոդարում ավտովթարի հետևանքով հայ ընտանիք է զոհվել
Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ...
Սիրիայում քարկոծելով հայ կնոջ են սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջու...