Վրաերթ-վթար Ոսկետափ գյուղում․ «Գազելը» հարվածել է 18-ամյա հետիոտնին, բախվել է բենզատար ԶԻԼ-ի, ապա Opel-ի
Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել է՝ ցանցապատ ցանկապատին և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված հետիոտնը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ եթե «Գազելը» չբախվեր բենզատարին, ապա մխրճվելու էր շենքի բակում հավաքված մարդկանց բազմության մեջ, որոնք խնջույք էին կազմակերպել զորակոչիկին բանակ ճանապարհելու առիթով։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երիտասարդը, որ վրաերթի է ենթարկվել, մասնակցում էր այդ խնջույքին եւ երկու օրից ինքն էլ էր զորակոչվելու:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
Մայր ու որդի են մահացել Լոռու մարզում ժայռաբեկորների փլուզման հետևանքով (ԹԱՐՄԱՑՎԱԾ)
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց...
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի դին
Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ երեկ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատ...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mazda-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վա...