ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսչյանն ապատեղեկատվություն է տարածում. Տիգրան Հեքեքյանը՝ Արամի 23 շենքի մասին
Արամի 23 շենքը դեռևս մնում է փլուզված։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանը, իրենք դատարան են դիմել՝ կառավարության որոշումը վիճարկելու համար։
Համաձայն որոշման՝ Արամի 23 շենքը պետական գերակա շահ է ճանաչվել։
Արամի 23-ի վերականգնման հարցը քննարկվում է արդեն բավականին երկար ժամանակ, այստեղ ոչ միայն այս հասցեն, այլև հարակից բարձրահարկ շենքերն են վնասվում, ու գնալով ավելանում է վնասի չափը։
«Երևանի գլխավոր ճարտարապետը ապատեղեկատվություն է տարածում»,- ասել է Տիգրան Հեքեքյանը, նշելով, որ Արթուր Մեսչյանը բազմիցս ասուլիսների ժամանակ ասել է, որ նախագիծ է ներկայացվել քննարկման, սակայն այդ նախագիծը Հեքեքյանը ոչ մի տեղ չի գտնում։
Տեխնիկական ինժեներ Մայքլ Սահակյանն էլ կարծում է, որ Բյուզանդի և Արամի փողոցներում պետք է արգելվի երթևեկությունը, քանի որ այն նպաստում է շենքերի քանդման գործընթացի արագացմանը։
Հիշեցնենք, որ մոտ 6 ամիս առաջ Արամի 23 հասցեում գտնվող շենքի մի հատվածը փլուզվել է։ Արամի 23-ի հարակից շենքերը եւս գտնվում են փլուզման վտանգի տակ, որոշ շենքերի պատերին մեծ ճաքեր են հայտնվել։
Մանրամասները՝ A1+ -ի տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին 65-ամյակի կապակցությամբ
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տոնում էր իր ծննդյան տարեդարձը: Երգիչ Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել վերջինիս, որի բառ...
Ինչ է սա․ անտարբերությո՞ւն, դավադրությո՞ւն․ ինչո՞ւ են կրկին ասֆալտապատվում անթերի փողոցները․ ահազանգ քաղաքացուց
Ավրորա Մեդիայի լրատվական ծառայության ֆեյսբուքայն էջին ահազանգ-տեսանյութ է ստացվել Արկադի Գալստյան անունով օգտատիրոջից, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի մարզում լուկաշինցիները փակել են ճանապարհը, կարկուտը ավելի քան 13 միլիոն դրամի վնաս է հասցրել
Նախօրեին տեղացած կարկուտը չի շրջանցել նաև Արմավիրի մարզը: Լուկաշին գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ 13 րոպե...