ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի մարզում լուկաշինցիները փակել են ճանապարհը, կարկուտը ավելի քան 13 միլիոն դրամի վնաս է հասցրել
Նախօրեին տեղացած կարկուտը չի շրջանցել նաև Արմավիրի մարզը: Լուկաշին գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտ 13 րոպե տևած կարկուտի հետևանքով ցանքատարածություններն ամբողջությամբ վնասվել են:
Իր համագյուղացիներից մեկն օրինակ կրել է մինչև 13 միլիոն դրամի վնաս, մեկ այլ բնակիչ մինչև 5 միլիոն դրամի, և այս ցանկը կարելի է շարունակել: Ձմերուկի, կարտոֆիլի ցանքատարածությունները, խաղողի, ծիրանի այգիները վնասվել են: Մեզ հետ զրույցում Լուկաշինի բնակիչը նշեց, որ այժմ իրենք փակել են Գյումրի Երևան ավտոճանապարհը՝ այսկերպ փորձելով խնդրին լուծում գտնել: Իրենք պահանջում են հանդիպում մարզպետի հետ, ինչպես նաև փոխհատուցում: Բնակիչը նշեց, որ այժմ իրենց մոտեցել են ոստիկաններ: Բնակիչների հետ է նաև գյուղապետ Կարեն Մկրտչյանը:
Սա Լուկաշին գյուղում վերջին ամիսներին կարկտահարության արդեն 2-րդ դեպքն է: Առաջինը գրանցվել էր 1 ամիս առաջ: Բնակիչը մանրամասնում է, որ հակակարկտային կայանները նախօրեին աշխատել են, սակայն բավական ուշ՝15 րոպե առաջ և որևէ կերպ չեն կարողացել կանխել կարկտահարումը: Նա նաև ընդգծեց, որ գյուղապետը փորձում է լուծումներ գտնել:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սա․ անտարբերությո՞ւն, դավադրությո՞ւն․ ինչո՞ւ են կրկին ասֆալտապատվում անթերի փողոցները․ ահազանգ քաղաքացուց
Ավրորա Մեդիայի լրատվական ծառայության ֆեյսբուքայն էջին ահազանգ-տեսանյութ է ստացվել Արկադի Գալստյան անունով օգտատիրոջից, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
Արջի քոթոթը՝ Հրազդանում․ կենդանին տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
Օրերս Կոտայք մարզի Հրազդան քաղաքից Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին է դիմել քաղաքացի՝ նշելով, թե գտել է արջի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին 65-ամյակի կապակցությամբ
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տոնում էր իր ծննդյան տարեդարձը: Երգիչ Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել վերջինիս, որի բառ...