ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Դայմոնդ ռեստորանում տեղի ունեցած դեպքից
Հունիսի 28-ին՝ ժամը 20.50-ին, ոստիկանություն է զանգահարել Բուզանդի փողոցում գտնվող ռեստորանում աշխատող 49-ամա մի կին, հայտնել, որ գումար է կորցրել՝ խնդրելով՝ ոստիկան մոտենա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են ռեստորան, որտեղ նրանց է մոտեցել ահազանգող կինը և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Ռեստորան է մեկնել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Կինը ոստիկաններին հայտնել է, որ գումարի հետ կապված խնդիր է առաջացել ռեստորանի 24-ամյա տնօրենուհու հետ, և իր նկատմամբ բռնություն են գործադրել:
Պարզաբանումների համար տնօրենը հրավիրվել է բաժին, սակայն չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ։ Նրան են միացել այլ անձինք ևս, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին՝ պահանջելով հեռանալ։
Ոստիկանության ծառայողները ռեստորանից բերման են ենթարկել դիմադրություն ցույց տված բոլոր անձանց։
Հունիսի 29-ին՝ ժամը 00.25-ին, ահազանգող կինը հաղորդում է տվել, որ մենեջերն ուժ գործադրելով իրեն տարել է ռեստորանի հանդերձարան և շուրջ հինգ րոպե զրկել ազատ տեղաշարժման իրավունքից, որից հետո տնօրենուհին երկու հոգու հետ շուրջ 20 րոպե սահմանափակել է իր ազատ տեղաշարժը, որի ժամանակ ծեծի են ենթարկել իրեն:
Քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածների հատկանիշներով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Տնօրենը ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com
Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցի հարևանությամբ
Քիչ առաջ Aurora News-ի տեսախցիկը ֆիքսել է վթարի կադրեր Ռուբինյանց փողոցի հարևանությամբ: Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհ...
5 զոհ և 9 տուժած. նոր մանրամասներ «Զոդի կամրջի» վթարից
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի...