Կոտայքի մարզում բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները. կա 3 զոհ ու 5 վիրավոր
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանուկյանը, BMW-ի վարորդ Հ. Հայրապետյանը, նրա ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 64-ամյա Անյուտա Մովսիսյանը, 9-ամյա Նարեկ Սաֆարյանը, 9-ամյա Ալիսա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի տեղում մահացել են: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի վարորդի, մահացածների և բոլոր վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen -ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել BMW X5-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...