Արտաշավան գյուղի մոտ «Nissan»-ն ընկել է ձորակը
ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 15:44-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Գ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 20 մ):
Վարորդը և ուղևորները՝ Ծ. (ծնված 1959 թ.) և Մ.(ծնված 2009 թ.) Գ.-երը, ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Ռ.Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Դավիթաշենում աղմկահարույց վիճաբանություն-դանակահարության հետևանքով բոլոր 8 տուժածների ինքնությունը պարզվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչ...