Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների «ռազբորկան»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 28-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներով Էրեբունի վարչական տարածքում տաք հետքերով կանխել են Երկաթուղայինների 1-ին փողոցում գտնվող «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի տարածքում մի խումբ երիտասարդների ծեծկռտուքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում, Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, հաշված րոպեների ընթացքում հասել են նշված հասցե, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Թովմասյանին, Երևան քաղաքի Անտառային փողոցի բնակիչ, 25-ամյա Տիգրան Բակումյանին, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 27-ամյա Արմեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Ներսիսյանին, Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ, 24-ամյա Արարատ Մանուչարյանին, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Վահագն Խանպապայանին, Արարատի մարզի բնակիչներ, 22-ամյա Ռոբերտ Խաչատրյանին և 50-ամյա Արտյոմ Խաչատրյանին, Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Աշոտ Խաչատրյանին, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Ռեզյանին, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 33-ամյա Արթուր Ասատրյանին և Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արման Կիրակոսյանին: Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Դավիթաշենում աղմկահարույց վիճաբանություն-դանակահարության հետևանքով բոլոր 8 տուժածների ինքնությունը պարզվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչ...