Երևանի Տերյան փողոցում Mercedes-ը բախվել է Hyundai-ն, վերջինը՝ ծառի. 2 վիրավորներ հոսպիտալացվել են
Հունիսի 29-ին, ժամը 05:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes E350 մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Կ.-ն, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից: Ուղևորը՝ Շ.Ա.-ն «ծնված 1981 թ», հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել հովացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...