Բացահայտվել է պայմանագրային զինծառայողին դանակահելու դեպքը. 19-ամյա տղան խոստովանել է
Հունիսի 27-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի քաղաքացի:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի սկզբնամասում ծագած վիճաբանության ընթացքում, 19-ամյա մի քաղաքացի ձեռքին եղած դանակով հարվածել է տուժածի կրծքավանադակին՝ պատճառելով վնասվածք:
Միջադեպի մասնակիցները ոստիկանությունում բացատրություններ են տվել։
Մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունիսի 28-ին, ժամը 03.15-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, 19-ամյա քաղաքացին ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Հայտնաբերել են ավտոմեքենան, որով հիվանդանոց է տեղափոխվել «Մասիվցի Անդիկի» դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչ...