Առեղծվածային դեպք. Նորաշենում 50-55 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com
Այսօր, հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի, բերանքսիվայր ընկած։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ և օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը և նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը վրաե՞րթ է, թե՞ այլ հանցագործություն, դա նույնպես պարզվում է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն կարծիքին, որ տեղի ունեցածը վրաերթ է, վարորդն էլ վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...