Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը:
Մեր զրույցում ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, սակայն չասացին, թե նա ինչ կասկածանքով է բերման ենթարկվել:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Բոգոյի անունը շոշափվում է մի շարք աղմկահարույց դեպքերով: Մասնավորապես, ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի, Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:
Բացի վերը նշվածից, դեռեւս նախորդ տարվա հուլիսին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կոստանյանի գործողություններից տուժած մի քաղաքացի պատմել էր, թե ինչպես են, ըստ նրա, Բոգոն, որդին ու քենակալը առեւանգել իրեն, շամփուրով դաժան ծեծի ենթարկել եւ 100 հազար դրամի փոխարեն 10 հազար դոլար պահանջել: Դրանից հետո Բոգոյին, նրա որդուն եւ քենակալին մեղադրանք է առաջադրվել:
Կոստանյանի հետ է առնչվում նաեւ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն, որը Կենտրոնական եւ Հյուսիսային ավտոկայաններից պետք է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնի դեպի Վրաստան, սակայն ընդամենը 1 տեղից է իրականացնում, մյուս տեղում չթույլատրելով այլ կազմակերպությունների իրականացնել:
Նա երկար տարիներ հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում սեփական սենյակ եւ հյուրանոց կառուցելով՝ պետական շինության ներսում, սակայն ամիսներ առաջ նրան ոստիկանների միջամտությամբ հեռացրին շենքից եւ այժմ ավտոկայանի շենքից ոչ հեռու իրեն պատկանող սրճարանում է հանգրվանել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...