ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանյան խանութներից մեկից գողություն է կատարվել. պատճառվել է 150.000 ՀՀ դրամի գույքային վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 11-ին՝ ժամը 00.00-ից մինչև 10.00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցի օգնությամբ մուտք են գործել Երևան քաղաքի Բագրատունյաց հասցեում գտնվող խանութ, դրամարկղից հափշտակել 50.000 ՀՀ դրամ գումար, խանութից՝ տարբեր տեսակի հագուստներ՝ պատճառելով 150.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում ստացվել է խանութի տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցի հարևանությամբ
Քիչ առաջ Aurora News-ի տեսախցիկը ֆիքսել է վթարի կադրեր Ռուբինյանց փողոցի հարևանությամբ: Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com
Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:
Դեպի Նուռնուս գյուղ գնացող ճանապարհին գետ է առաջացել․ պատկան մարմինները երկու ամսից ավելի է չեն կարողանում խնդիրը լուծել
Երեկ Ավրորա Մեդիայի լրատվականը հայտնել էր, որ Կոտայքի մարզում վնասված ջրատար կա եւ արդեն մեկ շաբաթից ավելի է ջուրը հոսու...