Կոտայքում բախվել են Volkswagen Golf-ն ու բեռնատար ЗИЛ-ը. վերջինս շրջվել է. կան վիրավորներ
Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:15-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սուրեն Հարությունյաի վարած ГАЗ 53 մակնիշի 621 ԼՍ 18 համարանիշի եւ Volkswagen Golf մակնիշի 29 ՍԼ 030 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Volkswagen Golf-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ-ի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Նրան տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել մետաղյա խողովակներով, կողաշրջվել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի վարորդի ինքնությունը: Աղբյուրը հայտնում է նաեւ, որ Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Աբովյանի հիվանդանոցի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաեւ ЗИЛ-ի վարորդին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Որոշ ժամանակ անց ЗИЛ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է եւ նրա համար նորից ժամանել են Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, որոնք նրան տեղափոխել են հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...