Հայաստանում 2 հնդիկ ծեծել են իրար. նրանցից մեկը կտրել է մյուսի ականջը
Հայաստանում բնակվող, Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա Պարամի Հ.-ն Փարաքար գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել մարմնական վնասվածքներով։ Վաղարշապատի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ քաղաքացին ունեցել է կրծքավանդակի սալջարդ, հետին մակերեսի քերծվածքներ, դեմքի ձախ կեսի սալջարդ, փակ գլխուղեղի սալջարդ։ Հիվանդի խոսքով` իրեն ծեծել են անհայտ անձինք։ Վաղարշապատի հիվանդանոցից նրան ուղարկել են Երեւան՝ ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտության։
Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ հիվանդանոց եկած Էջմիածնի ոստիկանները շտապել են նրա բնակության հասցե՝ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ Հնդկաստանի եւս մեկ քաղաքացու են հայտնաբերել. 24-ամյա տղայի ականջներից մեկը կիսով չափ կտրված է եղել։ Ըստ հանրակացարանում շրջանառվող տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու համերկրացի երիտասարդը վիճել են իրար հետ ու ծեծել իրար։ Այդ ընթացքում էլ մեկը դանակով կտրել է մյուսի ականջի մի մասը։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...