Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը
ԵԿՎ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը քիչ առաջ միջնորդեց վերացնել Մանվել Գրիոգրյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը։
Նշենք որ նախաքննական մարմինը արգելանք էր դրել Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքի՝ այդ թվում Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նկատեց, որ միջնորդությունից պարզ չէ, արդյոք 100 տոկոս բաժնեմասն է պատրաստվում նվիրաբերել պետությանը, բացի այդ տվյալ ընկերությունը պատկանում է նրա որդուն՝ Կարեն Գրիգորյանին եւ նրա համաձայնությունը չկա: Մեղադրողը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Լեւոն Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ գույքի սեփակաանտերը Կարեն Գրիգորյանը չէ: «Մենք ցանկանում ենք վնասը հատուցել, բայց քանի որ կառավարությունը ասում է՝ չեմ կարողանում գործընթացը սկսել, քանի որ գույքը արգելանքի տակ է, իսկ արգելանքը հանել չհանելը դատարանի տիրույթում է»,- ասաց պաշտպանը: Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանը համաձայնություն է տվել գույքը պետությանը նվիրաբերելու վերաբերյալ: Լսելով դատավարության կողմերին դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչեւ դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքներ պարզումը:
Այնուհետեւ Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը:Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը եւ կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանել:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...