Դանակահարություն Երևանում. տուժածը` 29-ամյա երիտասարդ է
Հունիսի 22-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք, ծոծրակային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ: Ոստիկանության տեղեկացմամբ՝ նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանություն ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 23.30-ին, Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 21-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 24-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...