Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի և Լևոն Հայրապետյանի գործի հետ զուգահեռներ են տանում:
Անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է Optima Development ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանը, որի նկատմամբ դատարանը մինչ օգոստոսի 14-ը տնային կալանք է սահմանել: Գործարարը մեղադրվում է խարդախության, մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու և այդպիսով 2 մլրդ ռուբլու վնաս պատճառելու համար: Նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում, գրում է Rusarminfo.ru-ն:
«Քրեական գործը հարուցվել է բացառապես որպես գործարարի ակտիվների բռնազավթման գործիք: Այդ գործողությունների հիմնական նպատակը գործարարի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի նա իր համար տնտեսական տեսանկյունից ոչ շահեկան որոշումներ կայացնի և փոխանցի բիզնեսը»,-հայտարարել է Խուդոյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:
Նա մանրամասնել է, որ գործը հարուցվել է՝ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերից ելնելով:
Հատկանշական է, որ դատարանում հանգուցյալ գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանած փաստաբան Ռուբեն Մարգարյանը զուգահեռներ է անցկացրել Հայրապետյանի և Խուդոյանի գործերի միջև:
«Օրերս առիթ եղավ հիշելու Լևոն Հայրապետյանին: Գործընկերս հիմնավոր բողոքում էր այն մասին, որ Խուդոյանի դեմ քրեական գործը հարուցվել է հետախուզման մեջ գտնվող անձի բողոքի հիման վրա: Դա ինձ բացարձակապես չզարմացրեց, քանի որ իմ պաշտպանյալ Լևոն Հայրապետյանին դատապարտեցին մի գործով, որի շրջանակում տուժողը սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստևն էր»,- rusarminfo.ru-ի հետ զրույցում ասել է Մարգարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են ՈՍ-ին իրենց անվտանգությունն ապահովելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դի...
ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզով...
Թբիլիսիում ցուցարարները 1 ժամ ժամանակ են տվել ներքին գործերի նախարարին հրաժարականի համար
Թբիլիսիում ցուցարարներն այսօր մինչև14։00-ն ժամանակ են տվել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային հրաժարական ներկայացն...